Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սոցիալ-հոգեբանական աջակցությունը արցախցի ընտանիքներին առաջնահերթությունների թվում է
20.11.2020
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հանդիպում- քննարկում ունեցավ մարզում գործող մի շարք կազմակերպությունների սոցիալ-հոգեբանական թիմերի ներկայացուցիչների հետ, ովքեր տևական ժամանակ է՝ աշխատում են արցախցի ընտանիքների հետ:
Այս ձևաչափով սա արդեն 2-րդ հանդիպումն էր:
Փոխմարզպետը մեկ անգամ ևս շեշտեց՝ ստեղծված իրավիճակում պետք է գործել համախմբված ու արդյունավետ, ուժերի գերլարումով պետք է ամեն ինչ անել աշխատանքն առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար, իսկ այն, որ այս օրերին արցախցիները սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք և՛ս ունեն, միանշանակ է:
Հանդիպման ընթացքում մի շարք մասնագիտական հարցերի քննարկման համատեքստում «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անուշ Առնավուտյանը տեղեկացրեց, որ ֆրանսիացի հոգեբանները ևս պատրաստակամություն են հայտնել մասնագիտական խորհրդատվություն տրամադրել և համագործակցել մարզի հոգեբանների հետ մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով: