Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախի հաշվառում ունեցող արցախցիներին կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն

18.11.2020

 Ինչպես արդեն հայտարարվել է, պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում, կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն:
Լոռու մարզում ապաստան գտած արցախցի մեր հայրենակիցները հարցի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն և իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար կարող են զանգահարել Լոռու մարզպետարանի պատասխանատու աշխատակցին՝ (099) 852-552 հեռախոսահամարով:
Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ.
Եթե քաղաքացին ՀՀ-ում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով:
Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից:
Առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը և մանրամասները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38