Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խնդրում և հորդորում ենք զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել
17.11.2020
Լոռու մարզում այսօրվա դրությամբ Covid 19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 5918 է, մահվան դեպքերը՝ 66-ն են, առողջացել է 4518 քաղաքացի, բուժում է ստանում 1334 հիվանդ:
Հարգելի՛ լոռեցիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին. կորոնավիրուսային հիվանդության՝ օր օրի ավելացող ցուցանիշները մեծացնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:
Կրկին խնդրում և հորդորում ենք զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել: