Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կրթական միջավայրի բարելավում՝ Հագվի և Մեդովկա համայնքներում
17.11.2020
ՀՀ պետական բյուջեի ֆինանսական միջոցներով նախատեսվում է իրականացնել մոդուլային դպրոցների շինարարություն: Նախաձեռնությունը կյանքի կկոչվի «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում:
Դպրոցների մոդուլային շենքերի կառուցման 2019 թվականի ծրագրում Լոռու մարզից ընդգրկվել են Հագվու և Մեդովկայի դպրոցները, իսկ 2020-2021 թթ. ծրագրում մարզպետարանն առաջարկել է ընդգրկել ևս 4՝ Մղարթ, Բլագադարնոյե, Ջիլիզա և Կաթնառատ համայնքների դպրոցները:
Նոր կառուցվող դպրոցները կծառայեն նաև որպես նախակրթարաններ ու մշակութային կենտրոններ:
Արդյունքում դպրոցները կունենան.
սպորտդահլիճ և լսարան,
դասասենյակներ,
հանդիսությունների դահլիճ,
սպորտհրապարակ,
նաև՝ առարկայական լաբորատորիաներ, որոնք կկահավորվեն ժամանակակից սարքավորումներով ու գույքով,
կլինեն նաև տեխնիկական ժամանակակից միջոցներ, ինչը հնարավորություն կտա ուսուցիչների պակասի դեպքում դասերը վարել հեռավար:
Երկրի հզորության հիմքը կայուն ու զարգացած մտավոր ներուժն է, իսկ նման ներուժի ձևավորման հնարավորությունը տալիս է ժամանակակից պահանջներին համապաստասխանող դպրոցը։ Այդ իսկ պատճառով պետությունը գործուն քայլեր է ձեռնարկում կրթության որակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու և կրթական բարեկեցիկ միջացայր ապահովելու համար:
Մոդուլային դպրոցներ նախատեսված է կառուցել այն համայնքներում կամ բնակավայրերում, որոնք
• ունեն մինչև 100 աշակերտ,
• միայն մեկ դպրոց
• սեյսմիկ անվտանգության առումով դպրոցի շենքը խոցելի է։