Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2019թ. մեկնարկած և 2020թ. ընթացքում ավարտին հասցված ծրագրերի արդյունքում բնակարանամուտ է տոնել շահառու 184 ընտանիք
16.11.2020
Ստեղծված իրավիճակում և համավարակի պայմաններում Լոռու մարզում «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները ոչ մի օր չեն դադարեցվել:
2019թ. մեկնարկած և 2020թ. ընթացքում ավարտին հասցված ծրագրերի արդյունքում բնակարանամուտ է տոնել ընդհանուր առմամբ 184 ընտանիք:
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում սահմանված ժամկետում՝ նոյեմբերի 2-ի դրությամբ, Լոռու մարզում ավարտին է հասցվել երկու ծրագիր՝ 1 մլրդ 126 մլն դրամ ընդհանուր արժողությամբ.
Լոռու մարզպետարանի և «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» միջև կնքված համաձայնագրի շրջանակներում մարզի գյուղական բնակավայրերում 24 տների կառուցումը և «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից թերություններով կառուցված(2009-2013թ.թ.) 31 տների շինարարական աշխատանքները, ինչպես նաև դատական կարգով իրենց իրավունքները վերականգնած գյուղական համայնքներում բնակվող 7 և Սպիտակ քաղաքում բնակվող 8 ընտանիքների համար տների կառուցումը:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման խնդիրների լուծման համար մարզին հատկացված Բնակարանային գնման վկայագրերի բաշխումը և բնականների ձեռքբերումը:Նախատեսված 121 ԲԳՎ-ներից բաշխվել է 118-ը(3 ընտանիք չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը): Սահմանված ժամկետում(դարձյալ մինչև նոյեմբերի 2-ը) նրանցից բնակարան կամ բնակելի տուն է ձեռքբերել 107 ընտանիք:
Այս երկու ծրագրերի իրականացման արդյունքում հնարավոր է եղել տնտեսել ավելի քան 200 մլն դրամ, ինչը կվերադարձվի պետբյուջե:
Այս ընթացքում հնարավոր է եղել ավարտին հասցնել նաև 44 բարձր պատրաստականության վիճակում գտնվող տների(ծրագիրը մեկնարկել էր 2018թ. և ավարտվել 2019թ.) կառուցման արդյունքում տնտեսված միջոցներով ևս 7՝ բարձր պատրաստականության վիճակում գտնվող տների շինարարությունը՝ տարբեր գյուղական համայնքներում:
Ներկայում դարձյալ Լոռու մարզպետարանի և «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» համագործակցությամբ պետբյուջեի կողմից հատկացված միջոցներով (շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ) ընթացքի մեջ է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 152 ընտանիքի համար բնակելի տների կառուցման ծրագիրը, որը մեկնարկել է այս տարի, և նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել 2021թ.-ի վերջին: Շահառու ընտանիքներից 143-ի հետ արդեն իսկ կնքված են համապատասխան պայմանագրերը, դրանցից 125-ի շինարարությունը սկսված է և մի քանիսը, թերևս, հնարավոր կլինի շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Նույն ծրագրով բնակարաներ կամ բնակելի տներ ձեռք բերելու նպատակով 9 շահառու ընտանիքի հատկացվել են ԲԳՎ-ներ (վերջիններիս մեծ մասը ծրագրի շահառու ճանաչվելու իրավունքը վերականգնել են դատական կարգով):