Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական հոգածությամբ ու բարերաների աջակցությամբ հաղթահարելի են բոլոր՝ անգամ անհաղթահարելի թվացող դժվարությունները

16.11.2020

Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից, Լոռու մարզում ապաստան գտած արցախցի ընտանիքների խնդիրների հոգածությունը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ ստանձնել է Լոռու մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնը:
Մի խումբ բարեգործական կազակերպություններ և անհատներ Լոռու մարզից Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերից և արտերկրից սրտաբուխ ու անշահախնդիր կերպով, սերտորեն համագործակցելով կենտրոնի հետ, պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերելու այդ ընտանիքներին, ինչը և մինչ օրս իրականացվում է:
Հընթացս հստակեցվել են նաև պետական աջակցության ծրագրերը՝ ուղղված արցախցի ընտանիքներին. ամբողջությամբ կվճարվեն մարզի տարբեր կենտրոնացված կացարաններում ապաստան գտած ընտանիքների կոմունալ վճարները: ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ Լոռու մարզպետարանին նախատեսվում է հատկացնել շուրջ 93 մլն դրամ՝ մարզում ապաստանած ընտանիքների համար, ըստ անհրաժեշտության, համապատասխան գնումներ կատարելու համար:
Լոռու մարզպետարանն այս օրերին արդեն բանակցել է մի շարք կազմակերպությունների հետ. տարբեր չափաբաժիններով անհրաժեշտ ապրանքատեսականու գնումների նպատակով կնքվել են համապատասխան պայմանագրեր: 1016 անձանց համար առաջնային կարիքների բավարարման նպատակով(ցանկը ներառում է շուրջ 30 անուն ապրանքատեսականի՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, տնտեսական ապրանքներ) անհրաժեշտ գումարն այս փուլում կազմել է 19.2 մլն դրամ: Մինչդեռ համակարգման կենտրոնի հետ այս ընթացքում ակտիվորեն համագործակցող կազմակերպությունները դարձյալ ստանձնել են 8 անուն ապարանքատեսականու նվիրատվությունը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել ունենալ ավելի քան 7 մլն դրամի տնտեսում:
-Համագործակցված և հետևողական աշխատանքի շնորհիվ, պետական հոգածությամբ ու բարերաների աջակցությամբ, հնարավոր է լինում լուծում տալ ցանկացած խնդրի, միասին հաղթահարելի են բոլոր՝ անգամ անհաղթահարելի թվացող դժվարությունները,-ասում է Գայանե Մարկոսյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38