Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում ապաստան գտած արցախցի ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված քայլերն ու ամենօրյա ջանքերը շարունակում են մնալ օրակարգում
14.11.2020
Մարզպետ Ա. Ղուկասյանի գլխավորությամբ և փոխմարզպետ Գ.Մարկոսյանի համակարգմամբ ստեղծված Լոռու համակարգման կենտրոնը շարունակում է համագործակցել տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպատակ ունենալով արցախցի ընտանիքներին ապահովել հնարավոր բոլոր միջոցներով՝ հագուստ, սնունդ, առաջնային անհրաժեշտության պարագաներ:
Որոշ ընտանիքների տրամադրվել է նաև ֆինանսական աջակցություն: Դե իսկ ստեղծված բազմաթիվ խմբակներն ու ժամանցի կենտրոնները (երգի, պարի, ասեղնագործության և այլն) հնարավորություն են տալիս զբաղվածություն ապահովել արցախցի երեխաների համար:
Համակարգման կենտրոնը մոտ երկու ամիս է՝ շուրջօրյա ռեժիմով աշխատում է և շարունակելու է իր աշխատանքները՝ արցախցի ընտանիքների խնդիրները օր առաջ լուծելու համար: