Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թող անառիկ ու խաղաղ լինեն մեր Հայրենիքի սահմանները, թող շատ երեխաներ լույս աշխարհ գան

15.10.2020

 Արցախցի արդեն երրորդ փոքրիկը՝ գեղեցկուհի Եվան, լույս աշխարհ է  եկել Վանաձորի բժշկական կենտրոնում: Նա երկու քաջարի եղբայրների միակ և անկրկնելի քույր է, ովքեր արդեն այսօր վստահեցնում են, որ ապագա զինվոր են ու պաշտպանելու են ոչ միայն իրենց քրոջը, այլև՝ Հայրենիքը:

Փոքրիկ Եվային և նրա մայրիկին՝ Էլինային, այսօր բազմաթիվ նվերներով այցելեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա ի դեմս Եվայի, աշխարհի բոլոր մանուկներին մաղթեց խաղաղ երկնքի տակ մեծանալու, արարելու երջանկություն.

-Թող անառիկ ու խաղաղ լինեն մեր Հայրենիքի սահմանները, թող շատ  երեխաներ լույս աշխարհ գան, թող որ մեր փոքրիկների դեմքին միշտ շողա անհոգության ժպիտը: Մաղթում եմ, որ հնարավորինս շուտ կարողանաք վերադառնալ հայրենի տուն՝ շենացնելու այն, լցնելու մանկական ճիչերով,-ասում է Գ. Մարկոսյանը:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:14:17