Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թող անառիկ ու խաղաղ լինեն մեր Հայրենիքի սահմանները, թող շատ երեխաներ լույս աշխարհ գան
15.10.2020
Արցախցի արդեն երրորդ փոքրիկը՝ գեղեցկուհի Եվան, լույս աշխարհ է եկել Վանաձորի բժշկական կենտրոնում: Նա երկու քաջարի եղբայրների միակ և անկրկնելի քույր է, ովքեր արդեն այսօր վստահեցնում են, որ ապագա զինվոր են ու պաշտպանելու են ոչ միայն իրենց քրոջը, այլև՝ Հայրենիքը:
Փոքրիկ Եվային և նրա մայրիկին՝ Էլինային, այսօր բազմաթիվ նվերներով այցելեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա ի դեմս Եվայի, աշխարհի բոլոր մանուկներին մաղթեց խաղաղ երկնքի տակ մեծանալու, արարելու երջանկություն.
-Թող անառիկ ու խաղաղ լինեն մեր Հայրենիքի սահմանները, թող շատ երեխաներ լույս աշխարհ գան, թող որ մեր փոքրիկների դեմքին միշտ շողա անհոգության ժպիտը: Մաղթում եմ, որ հնարավորինս շուտ կարողանաք վերադառնալ հայրենի տուն՝ շենացնելու այն, լցնելու մանկական ճիչերով,-ասում է Գ. Մարկոսյանը: