Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

15.10.2020

 ««ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության մրցույթի վերաբերյալ

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել «կանաչ» տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Մրցակցային առավելությունը տրվելու է մարզային դպրոցներին։

Ծրագրի շրջանակներում՝

-         Ընտրված 8 դպրոցներում նախատեսվում է «Կանաչ ջոկատ»-ի ստեղծում, որտեղ կներգրավվի մինչև 10 աշակերտ։

-         Ընտրված 8 դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացներին, այնուհետև կանցկացնեն դասընթացներ իրենց դպրոցների նորաստեղծ «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում, կհամակարգեն էներգաարդյունավետության բարձրացման գործնական աշխատանքները։

-         «Կանաչ ջոկատների» կողմից կիրականացվի իրենց դպրոցների շենքերի էներգաօգտագործման գնահատում՝ օգտվելով տրամադրված համակարգչային ծրագրից։

-         Դպրոցականների կողմից իրենց դպրոցներում  իրականացված էներգաօգտագործման գնահատումների արդյունքում կընտրվի 4 դպրոց, որտեղ կիրականացվեն գնահատման արդյունքում բացահայտված և տնտեսապես հիմնավորված միջոցառումները։ Նշված աշխատանքների համար բյուջեն կազմում է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:

-         Նախատեսվում է դպրոցականների անմիջական մասնակցություն դպրոցի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։

-         Նախատեսվում են փորձի փոխանակման միջոցառումներ, աշակերտներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

-         Մարզպետարանի կամ համայնքապետարանի կողմից ուղեկցող գրություն,

-         Դպրոցի պատրաստակամությունը ներգրավվել նշված ծրագրում, այդ թվում՝

o   ստեղծել 7-9-րդ դասարանի աշակերտներից բաղկացած «Կանաչ ջոկատներ»,

o   նշանակել պատասխանատու ֆիզիկայի ուսուցիչ, ով կունենա  կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելու, իրենց դպրոցների «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում դասընթացներ անցկացնելու, էներգաարդյունավետության բարձրացման պրակտիկ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն և պատասխանատվության  զգացում, 

-         դպրոցի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների քանակ, դպրոցի լուսանկարներ,

-         դպրոցների էներգաօգտագործման տարեկան ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ էներգակիրների,

-         դպրոցի շենքի ընդհանուր տարածքի, ջեռուցվող մակերեսի, ջեռուցման համակարգի, արտաքին պատուհանների, դռների, տանիքի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն,

-         դպրոցում իրականացված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, եթե այդպիսիք կան։

Անհրաժեշտության դեպքում կպահանջվի ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն։

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով` wicearmenia@gmail.com հասցեին։ Հարցերի համար կարող եք զանգահարել +374 41 102221 համարով։           
Դիմում-հայտերը դիտարկելիս առաջնահերթությունը կտրվի բոլոր չափորոշիչներին համապատասխանող և ամենից շուտ դիմող մասնակիցներին։       
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30.10.2020թ.:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59