Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի աշխատակազմը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին է փոխանցել 7 մլն 584 հազար դրամ

14.10.2020

 ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» մարդասիրական և զարգացման ծրագրերին, 7 մլն 584 հազար դրամ ՀՀ դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին:

Այս օրհասական պահին Արցախին աջակցություն ցուցաբերելու անհատների և կազմակերպությունների պատրաստակամությունը շատ կարևոր է, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր միասնականության, անհրաժեշտ պահին բռունցքվելու կամքի մասին: 

Կոչ ենք անում մեր բոլո՛ր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում է՛լ ավելի ակտիվ լինել, համախմբված. այսօր Արցախն ունի բոլորիս օժանդակության կարիքը: Հայ զինվորը, վայրկյան անգամ չվարանելով, իր կյանքն է դնում զոհասեղանին՝ հանուն հայրենիքի, իսկ մենք՝ թիկունքում պարզապես պարտավո՛ր ենք մեր ողջ ներուժով օգնել, նպաստել հաղթանակի կերտմանը ու հետո նաև՝ Արցախի վերածննդին: 

Միասին մենք անպարտելի՛ ենք: 

Նվիրատվություն իրականացնելու համար կարող եք այցելել.

www.himnadram.org կայքէջ

#Հաղթելու_ենք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36