Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համախմբում արյուն հանձնելու կամավոր դոնորության կոչի շուրջ
29.09.2020
Արյուն հանձնելու կամավոր դոնորության կոչի շուրջ համախմբվելով՝ այսօր վաղ առավոտից բազմաթիվ լոռեցիներ Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում են:
Մի բռունցք է դարձել լոռեցին՝ պատրաստ է կանգնելու իր զինվորի կողքին:
Շնորհակալություն հայտնելով բոլոր կամավորներին՝ կոչ ենք անում ժամանակավորապես դադարեցնել հոսքը դեպի կայան, քանի որ այս պահին արյան պաշարների նման քանակության անհրաժեշտություն չկա:
Կարիք լինելու դեպքում կրկին կտեղեկացնենք:
#Շնորհակալենք
#Հաղթելուենք