Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նունե Էվինյանը և Վարդուհի Սիսակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով
24.09.2020
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրված ավանդի համար Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը և Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը:
Շնորհավորում ենք սիրելի բժշկուհիներին և բուժհաստատությունների անձնակազմերին՝ նման բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ: