Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նորոգվում է Յաղդան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը
23.09.2020
Լոռի Բերդ համայնքում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվում է «Յաղդան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի նորոգում, ջրաչափերի տեղադրում» ծրագիրը:
Մասնակի նորոգվում է Լեջան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը՝ մոտ 2000 մետր խողովակը փոխարինվում է նորով, տեղադրվում է մոտ 80 ջրաչափ, կառուցվում է 6 կարգավորիչ դիտահոր:
Ընդհանուր բյուջեն` պայմանագրային արժեքով, կազմում է շուրջ 13 մլն 200 հազար դրամ, որից 8 մլն 580 հազար դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը՝ համայնքային ներդրումն է: Աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն իսկ իրականացված է:
Ծրագրի շահառու է բնակավայրի ողջ բնակչությունը: