Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին մարզում իմունականխարգելման ցուցանիշները

16.09.2020

 ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով համավարակի ընթացքում իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ ՀՀ մարզերում ըստ ժամանակացույցի կազմակերպվում են քննարկումներ:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, առողջապության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների մասկացությամբ Վանաձորի բժշկական կենտորոնում խորհրդակցություն էր հրավիրվել, որի ընթացքում ներկայացվեցին մարզում իմունականխարգելման ցուցանիշները, նվազման միտումները, որոնք ինչպես նշվեց, հիմնականում պայմանավորված են եղել համավարակային իրավիճակով: Ներկայացվեցին ցուցանիշների բարելավմանն ուղղված քայլերը:
Փոխնախարարը և Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը պատասխանեցին նաև առաջադրված հարցերին, ծավալվեց ակտիվ քննարկում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38