Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մաղթում եմ, որ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով». Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն այցելեց Վանաձորի թիվ 7 դպրոց
14.09.2020
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 14-ին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը եղավ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում: Նա իր ջերմ բարեմաղթանքներն էր բերել առաջին դասարանցիներին.
-Սիրելի՛ աշակերտներ, ձեզ մաղթում եմ բարի ուսումնառություն: Շնորհավորում եմ նաև ձեզ, հարգելի ուսուցիչներ և մաղթում, որ դպրոցի շենքային և գույքային պայմաններով առաջինը լինելով մարզում՝ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով,-ասաց Գ. Մարկոսյանը:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանի և դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ փոխմարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, համաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իրականացված նախապատրաստական աշխատանքներին: