Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լեռնանքում կկառուցվի ջրահեռացման համակարգ, կվերակառուցվի հենապատը
10.09.2020
Լեռնանցք համայնքում նախատեսվում է իրականացնել մոտ 60 մ երկարությամբ հենապատի վերակառուցում և ամրացում, ինպես նաև համայնքի 15-րդ փողոցի հավաքովի վաքերով ջրահեռացման համակարգի կառուցում: Ծրագրի իրականացման արդյունքում կկանխվի հենապատի հնարավոր փլուզումը, ջրահեռացման համակարգի կառուցմամբ էլ՝ կենտրոնական ճանապարհի ասֆալտի քայքայումը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 12 մլն դրամ, որից շուրջ 7 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը՝ համայնքային ներդրումն է:
Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 1500 մարդ: