Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բովաձորում կբարելավվի ջրամատակարարումը
07.09.2020
Այս տարի սուբվենիցոն միջոցներով մասնակի կնորոգվի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը, կտեղադրվեն ջրաչափեր:
Արդյունքում բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մոտ 1600 մետր խողովակ կփոխարինվի նորով, կբարելավվի ջրամատակարարումը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 14 մլն 900 հազար դրամ, որից ավելի քան 9 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքի ներդրումն է:
Շահառու է բնակավայրի ողջ բնակչությունը` շուրջ 300 մարդ:
#Կառուցենք Հայաստանը նորովի
#Կառուցենք Լոռին նորովի
#սուբվենցիա 2020