Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

37 համակարգիչ՝ առողջական խնդիրներ ունեցող դպրոցականներին տրամադրելու համար

07.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում Լոռու մարզպետարանին է հատկացրել 37 համակարգիչ առողջական խնդիրներ ունեցող կամ ռիսկային խմբում գտնվող դպրոցականներին տրամադրելու նպատակով, որոնց ուսուցումը, ինչպես հայտնի է, դասապրոցեսի մեկնարկին դարձյալ կկազմակերպվի հեռավար կերպով:
Ծրագիրը նախատեսված է բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցների կարիքավոր երեխաների համար: Ընդհանուր առմամբ ընտրվել է 33 դպրոց:
IDBank-ի ներկայացուցիչները Լոռու մարզպետարանի դահլիճում հանդիսավոր կերպով նվիրաբերեցին համակարգիչները՝ հույս հայտնելով, որ ինչ-որ չափով կկարողանան օգտակար լինել հեռավար կրթության կազմակերպմանը:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց նման աջակցության համար՝ ընգծելով, որ սա պետական և մասնավոր կառույց համագործակցության լավագույն օրինակ է ու մեծ աջակցություն մարզի կրթության ոլորտին:
Նա նաև հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38