Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ մարզի ղեկավարը պարգևներ հանձնեց մի խումբ նվիրյալների
04.09.2020
![](http://lori.mtad.am/files/n_pics/26694_s.jpg)
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ներկա գտնվեց Լոռու մարզային փրկարարական վարչությունում Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Նա շնորհավորեց և ջերմ բարեմաղթանքներ հղեց վարչության աշխատակիցներին՝ մաղթելով ամենայն բարիք և անվտանգ ծառայություն.
- Այսօր այս համակարգը ամենակայացածներից է մեր երկրում: Հատկապես վերջին երկու տարում լուրջ առաջընթաց է գրանցվել տեխնիկական վերազինվածության, մասնագիտական պատրաստվածության առումով, ու այս գործընթացը շարունակական է լինելու:
Մարզի ղեկավարը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց վարչության մի խումբ աշխատակիցների, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ նաև ծաղիկներ:
Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց մարզի ղեկավարին ոլորտը մշտական ուշադրության կենտրոնում պահելու և ցանկացած հարցում աջակցելու համար: