Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակի բժշկական կենտրոնը կանցնի բնականոն աշխատանքի
01.09.2020
Սպիտակի բժշկական կենտրոնը կդադարի սպասարկել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց և վաղվանից կանցնի բնականոն աշխատանքի:
Այս պահին Սպիտակի բկ-ում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 11 հիվանդ կա. ըստ մասնագետների ցուցման՝ հիվանդները դուրս կգրվեն կամ կտեղափոխվեն Երևան՝ բուժումը շարունակելու նպատակով:
31.08.20 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանության ընդհանուր դեպքերը 2135 են, արձանագրվել է մահվան 32 դեպք:
Առողջացել է 1978 քաղաքացի, բուժվում են 125-ը: Բուժում ստացող քաղաքացիներից
26-ը հոսպիտալացված են, իսկ 99-ը բուժվում է տնային պայմաններում
Ինքնամեկուսացված է 572 քաղաքացի: