Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը այցելեց Դեբեդ լայֆ/ Debed life հյուրատուն
25.08.2020
«Դեբեդ լայֆ» հյուրատունը այն քչաթիվ կենտրոններից է, որին Covid-ը ոչ թե խանգարեց, այլ հակառակը՝ նպաստավոր պայմաններ ստեղծեց արդյունավետ գործունեության համար:
Կենտրոնի տնօերն Տաթևիկ Աղաբաբյանն ասում է՝ իր հյուրատունը նրանց համար է, ովքեր կարիք ունեն առանձնանալու, ստեղծագործելու ու աշխատելու՝ բնությանը հնարավորինս մոտ լինելով:
Հետաքրքիր, հաջողված ու օրինակելի է Տարթևիկ Աղաբաբյանի պատմությունը. 16 տարի շարունակ Գերմանիայում ապրելուց ու աշխարհով մեկ շրջագայելուց հետո, եկել է Լոռի, ասում է՝ տարբեր երկրներ այցելելուց հետո հասկացել է՝ Լոռին լավագույն բացահայտումն էր, Դեբեդում հյուրատուն կառուցելն էլ՝ ամենատրամաբանական քայլը, որ կարող էր անել:
Օգոստոս ամսից արդեն հյուատունը լիարժեք գործում է. գալիս են տարբեր տեղերից՝ խմբերով ու անհատական՝ տրամադրող վայրում աշխատելու, նաև՝ հոգսերից կտրվելու համար: Մարզի ղեկավարը հյուրատան առաջարկած ծառայություններից տպավորված է, ասում է՝
«Դեբեդ լայֆ»-ում կան բոլոր հարմարությունները՝ աշխատանքն ու հանգիստը համատեղելու համար, հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու, միևնույն ժամանակ՝ բնության հետ ներդաշնակ լինելու լավագույն վայրերից մեկն է: