Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը ծանոթացավ Մարգահովիտ համայնքում գործող «Վարդանուշ» ՍՊԸ-ի պանրի արտադրամասի գործունեությանը:
21.08.2020
Ընկերությունը շուկայում է՝ սկսած 2006 թվականից. այս ժամանակահատվածում հաջողվել է տարեցտարի ավելացնել և՛ վերամշակվող պանրի ծավալները, և՛ արտադրամասը հագեցնել ժամանակակից ու առաջատար տեխնոլոգիաներով: Սարքավորումների ձեռքբերման հարցում մեծապես աջակցել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիրը:
Արտադրամասը վերամշակում է օրական 1.5ից 2 տոննա կաթ և արտադրում պանրի տարբեր տեսակներ: Շուտով սպառողին կներկայացնեն նաև նոր տեսակի պանիր. այն դեռևս փորձարկման փուլում է, բայց, վստահեցնում են՝ սպառողը հաստատ գոհ կմնա: