Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեսակապի միջոցով քննարկում՝ «Արխիդաչ» ընկերության ներկայացուցիչների հետ
19.08.2020
Դեռ ամիսներ առաջ ընդունելով Լոռու մարզպետարանի առաջարկությունը՝ հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ_Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը տեսակապի միջոցով քննարկում անցկացրեցին «Արխիդաչ» ընկերութան համահիմնադիրների և ներկայացուցիչների հետ:
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրին «Վանաձորը և իր այգին» երկլեզու՝ հայերեն և անգլերեն վեբ կայքը, որում ներառված են զբոսայգու պատմությունը ներկայացնող որոշակի տեղեկություններ ու լուսանկարներ, ինչը կայքի այցելուներին ոչ միայն հնարավորություն կտա պատկերացում կազմել այգու մասին, այլ նաև կիսվել նոր գաղափարներով ու այգու վաղվա տեսլականի իրենց մտահղացումներով:
Ողջունելով արված աշխատանքը՝ մարզի ղեկավարը կարևորեց համատեղ ուժերով ծրագրի կյանքի կոչումը: Մոտեցումը չի փոխվում՝ նորարական լուծումները համադրել՝ չկորցնելով նաև այգու նախկին տեսքն ու ոգին: