Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավորագիր' Ֆահրադ Ափուջանյանին
18.08.2020
Լոռու մարզպետարանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մշակույթի ոլորտի վաստակավորներին:
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանին՝ ծննդյան 70 և աշխատանքային գործունեության 50-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորելու և շնորհավորագիր հանձնելու նպատակով:
Մարզի ղեկավարը շեշտեց՝ Ֆահրադ Ափուջանյանը Լոռվա թե՛ մշակութային, թե՛ հասարակական կյանքի ակտիվ ներկայացուցիչներից է, ում վաստակը մանկավարժության, լրագրության ու գրականության ասպարեզում անգնահատելի է, ում հեղինակած «Լուսարձակ» թերթի շնորհիվ հասարակության լայն զանգվածներին հասանելի են դարձել մարզային կարևորագույն իրադարձություններ:
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը ևս շնորհավորանքի խոսքերից ու բարեմաղթանքներից զատ շեշտեց՝ աշխատանքի բերումով պատիվ է ունեցել Ֆահրադ Ափուջանյանի հետ միասին ճանապարհ անցնել և այդ ճանապարհին մշտապես հիացել է նրա ակտիվությամբ, նախաձեռնողականությամբ ու գրչի հմտությամբ:
Հանդիպման ավարտին Ֆահրադ Ափուջանյանը մարզպետին նվիրեց իր «Ընծայագիր» գիրքը՝ շեշտելով՝ տարիների աշխատանքնիզուր չի անցել. ուշադրությունը մարզային իշխանության կողմից պարտավորեցնող է, միևնույն ժամանակ՝ ոգևորող:
Լոռու մարզպետը հավաստիացրեց' պատրաստ է սիրով ընդունել մտավորականներին, նրանց հետ քննարկել մարզին, երկրի այսօրվան ու վաղվան վերաբերող տարատեսակ հարցեր՝ նպատակ ունենալով ավագ սերնդի փորձը փոխանցել երիտասարդներին' ի նպաստ մարզի զարգացման ու մարզային կյանքի ակտիվացման: