Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Covid_19 տեղեկատվություն

18.08.2020

 

01.03.20-18.08.2020թ.-ի դրությամբ ՀՀ Լոռու մարզի բուժհաստատությունների և ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի կողմից իրականացվել է 4669 նմուշառում, որից ՝ 18.08.2020թ.-ի դրությամբ դրական ախտորոշում է տրվել 1919 քաղաքացու, մինչ օրս գրանցվել է 27 մահվան դեպք, առողջացել է 1708 մարդ:
Այսօրվա դրությամբ բուժում է ստանում 184 քաղաքաի, որից ՝
հոսպիտալիզացված են – 53
տանը բուժվում են 131
ինքնամեկուսացված է 598 քաղաքացի
Լոռու մարզում Covid_19–ի բուժմամբ զբաղվել են հետևյալ բուժհաստատությունները .
«Վանաձորի ինֆեկցիոն. հիվանդանոց» ՊՓԲԸ-ն Covid_19 –ի բուժմամբ զբաղվել է 01.04.20 - 31.07.2020թթ։ Այստեղ բուժում է ստացել 424 մարդ: Հիվանդանոցը հագեցվել է նոր, ժամանակակից սարքվորումներով, գույքով և պարագաներով. «Թովմասյան» բարեգործական կազմակերպության կողմից նվիրաբերվել է կենսաքիմիական անալիզատոր COBAS լրիվ ավտոմատ, բժշկական թթվածնային կենտրոնացված համակարգ, 12 հատ բազմաֆունկցիոնալ մեխանիկական մահճակալ , «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական ընկերությունից՝ 10 հատ մահճակալ մեխանիկական կառավարման 2 բռնակով, էլեկտրոսրտագրիչ սարք EKG-3010 1հատ, մանրադիտակ բինոկուլյար 1 հատ: «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից նվիրաբերվել է շարժական թվային ռենտգեն ապարատ, թթվածնի կոնցենտրատորներ :
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 09.06.2020թ.-ից վեր է ածվել նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հիվանդանոցի և աշխատում է առ այսօր: Հուլիսի 2-ից ընդունել է Covid_19 հիվանդներ:
18.08.2020թ.-ի դրությամբ բուժվել է 426 մարդ , որից՝ 249-ը Լոռու մարզի բնակիչ են: Հիվանդանոցը հագեցվել է նոր, ժամանակակից սարքավորումներով, գույքով և պարագաներով. սեփական միջոցներով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ կապված COVID-19-ի վերապրոֆիլավորման հետ, ձեռք է բերվել թթվածնային միասնական համակարգ: ՀՀ ԱՆ-ի կողմից տրամադրվել է շարժական թվային ռենտգեն սարքավորում, 6 հատ թթվածնի կոնցենտրատորներ, արհեստական շնչառության ապարատներ, լաբորատոր սարքավորում՝ գազերի և իոնների որոշող :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38