Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ձեր կայանը». հանգստի նոր կետ՝ ճամփորդողների համար

14.08.2020

Սպիտակ_Վանաձոր ճանապարհին տեղակայված «Ձեր կայանը» ոչ միայն հանգստի լավագույն կետ է, այլ նաև նպաստավոր հարթակ՝ տեղական արտադրանքի առաջխաղացման և վաճառքի համար, բացի այդ նաև՝ կենտրոն, որն այցելուներին Լոռու զբոսաշրջության ու հետաքրքրող այլ ոլորտներին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի, կառաջարկի կոնֆերանս դահլիճ, համեղ ու բարձրակարգ սնունդ... մի խոսքով՝ կայանում կանգառ կատարողները կայանի բազմազան սրահներում կկարողանան բավարարել իրենց հետաքրքրությունների շրջանակը:

Լոռու մարզպետը նորաբաց կայանի առաջին այցելուներից է: Մարզի ղեկավարի համար տպավորիչ ու ողջունելի է հատկապես այն, որ կայանը ներկայանալու ու սեփական արտադրանքը ներկայացնելու հնարավորություն է ընձեռում տեղական փոքր ու միջին ձեռնարկատերերի համար: Մարզպետի համոզմամբ՝ սա լոռեցիների արտադրանքը շուկա դուրս բերելու և ճանաչելի դարձնելու ևս մեկ արդյունավետ միջոց է, իհարկե նաև՝ տուրիստական կարևոր ենթակառուցվածք Լոռու մարզում:

«Ձեր կայանը» հիմնադրվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համաֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13