Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում
10.08.2020
Համայնքների բյուջեների կատարողական ցուցանիշները շարունակում են աճի տեմպը պահել. նախորդ շաբաթվա 60.4% կատարողականի դիմաց այս շաբաթ այն կազմել է 62.5%: Վեց համայնք հատել է կատարողականի 100 % -ի շեմը, հավաքագրման ցուցանիշները ցածր են հատկապես երեք՝ Սարչապետ, Վահագնի, Ձորագյուղ համայնքներում:
Նախորդ շաբաթվա ընթացքում Լոռու մարզում հավաքագրվել է դեղորայք ՝ Լիբանան ուղարկելու համար: Հավաքագրման գործընթացին ակտիվորեն մասնակցել են մարզի առողջապահական կառույցները:
Կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը մարզում հետևյալ պատկերն ունի. օգոստոսի 10-ի դրությամբ համավարակով վարակվածների թիվը կազմում է 1780, փաստացի բուժում է ստանում 333 քաղաքացի, հոսպիտալացված է 54-ը, տնային պայմաններում բուժվում է 279 մարդ: Առողջացածների թիվը 1423: Անհամեմատ նվազել է ինքնամեկուսացվածների թիվը՝ հասնելով 84-ի: Մարզում գրանցված մահերի թիվը 24 է:
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն ախտահանվել է և անցել իր բնականոն աշխատանքին, իսկ Սպիտակի բժշկական կենտրոնը դեռևս կշարունակի զբաղվել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց բուժմամբ:
Սուբվենցիոն ծրագրերի մասով Լոռու մարզպետի ու մարզպետարանի համապատասխան մասնագետների վերահսկողությունը շարունակական բնույթ է կրելու: Քաղաքաշինության վարչության մասնագետները զեկուցում են նախորդ շաբաթ արձանագրված բացթողումների ու թերությւնների մասին, մարզպետ Ա. Ղուկասյանը տալիս է մեկշաբաթյա ժամկետ՝ թերությւնների վերացման ընթացքին հետևելու ու թարմացված տեղեկատվություն տրամադրելու համար:
Նոր կառուցվող շինությունները պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, մինչ այժմ կառուցված շինություններում էլ խնդիրը պետք է լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում. Լոռու մարզպետի պահանջն է՝ այս հարցում խիստ հետևողական լինել: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի թեքահարթակի խնդրի լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն ու առաջարկների ներկայացումը մարզպետի հանձնարարականների թվում է: