Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.08.2020
Հարգելի՛ լոռեցի նկարիչներ և նկարչուհիներ,
2020թ. սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Քաղաքացու բյուջե» ծրագրի շրջանակներում կմեկնարկի «Պլեներ 2020» երիտասարդական փառատոնը:
Մարզը ներկայացնելու են 18-30 տարեկան հինգ մասնակիցներ:
Ցանկացողները կարող են մասնակցության հայտ ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը ՀՀ Լոռու մարզպետարան, 3-րդ հարկ, 318 սենյակ:
Հարցերի համար կարող եք զանգահարել 0322-2-35-68, 098-57-16-60 հեռախոսահամարներին:
Մրցույթի մասնակցության հայտի ձևը ներկայացվում է: