Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային հանձնաժողովը կուսումնասիրի բնակապահովման ծրագրին դիմած թվով 31 ընտանիքների հայտերը.

06.08.2020

 
Լոռու մարզպետն այսօր ընդունեց «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանին՝ դեռևս հունիս ամսին կնքված եռակողմ համաձայնագրի արդյունքում ձեռնարկված աշխատանքների արդյունքները քննարկելու նպատակով:Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
❗️Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով տրվել էր տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու նախաձեռնության մեկնարկը:
Ըստ համաձայնագրի` նախատեսված էր շահառուներ ընտրել նախ Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող ընտանիքներից, որոնց համար Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա, կկառուցվեն բնակարաններ:
Համաձայնագրի կնքումից հետո սահմանվել էր մեկամսյա ժամկետ՝ տնակային ավանում բնակվող ընտանիքների կողմից ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման համար: Ընդ որում, հստակ սահմանվել էին սկզբնական փուլում դիմելու հնարավորություն ունեցող ընտանիքների նախապայմանները. դիմել կարող էին Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ժամանակավոր կացարաններում բնակվող 4 (չորս) և ավել անձից բաղկացած ընտանիքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38