Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորության համակարգի ներդրում Մեծ Պարնիում
06.08.2020
Մեծ Պարնի համայնքում արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորության համակարգ կներդրվի, որը կծառայի համայնքի շուրջ 1300 բնակչին:
Կկառուցվի մոտ 3300 մետր լուսավորության համակարգ, կտեղադրվեն 110 լեդ լուսատու և 80 հենասյուն, ինչպես նաև՝ 12 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը համայնքի ֆինանսական միջոցներից կխնայի մոտ 1.5 մլն դրամ:
Սրանով լուսավորության հարցը գրեթե ամբողջությամբ կլուծվի. լուսավորված կլինի համայնքի 95 տոկոսը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 22 մլն դրամ է, որից պետական ներդրումը կազմում է 13 մլն։