Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Էկոոլայֆ» ընկերությունը մարզպետին ներկայացրեց պելետի արտադրության ներդրումային ծրագիրը. թափված տերևներն այլևս չեն այրվի

06.08.2020

 

 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հանդիպեց «Էկոոլայֆ» ընկերության ներկայացուցիչներին՝ ղեկավար Կարեն Ռոստոմյանի գլխավորությամբ:Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ու ծրագրերի, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը:

Ընկերությունը Լոռու մարզում նախատեսում է իրականացնել թափված տերևների, էտած ճյուղերի, ծղոտի մշակման արդյունքում պելետների արտադրություն, ինչպես նաև հնձած խոտից կոմբիկերի (լյուցերն) և գոմաղբից պարատանյութի պատրաստում:

Պելետը հանդիսանում է արդիական վառելանյութ և օգտագործման տեսանկյունից մեծ տարածում ունի Եվրոպական երկրներում ու Ռուսաստանում:

Ընկերության ղեկավար Կարեն Ռոստոմյանը ներկայացնելով ներդրումային ծրագիրը, կարևորեց հատկապես ծրագրի բնապահպանական բաղադրիչը: Այն ենթադրում է՝

շրջակա միջավայրի պահպանում՝ թափված տերևների այրման հետևանքով առաջացող թունավոր նյութերով աղտոտումից,

աղբավայր տարվող աղբի ծավալների նվազեցում՝ թափված տերևների և էտած ճյուղերի չափով,

այլընտրանքային վառելիքի պատրաստում, ինչը կնպաստի անտառների պահպանմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում մարզում կստեղծվեն հիմնական ու սեզոնային աշխատատեղեր: Հավաքված տերևներն ու ճյուղերը արտադրամասին հանձնող համայնքներն ու անհատներն էլ կստանան դրամական փոխհատուցում՝ հանձնած հումքի դիմաց:

 

Ողջունելով նախաձեռնությունը՝ Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ պատրաստակամ է աջակցել մարզի զարգացմանը նպաստող ցանկացած ներդրումային ծրագրի:

 

Պայմանավորվածություն ձեռքբերվեց արտադրամասի կառուցապատման համար նպաստավոր տարածքների ընտրության ավարտից հետո անցնել գործնական քայլերի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38