Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Էներգախնայողության և էներգաարդյունավետության մոդելի ներդրում՝ Սպիտակի բազմաբնակարան շենքերում
04.08.2020
Նախատեսվում է համայնքի դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Ավետիսյան 17, Ալեք Մանուկյան 14 և Թորոսյան 21 շենքերի արտաքին պատերի, նկուղների, տանիքների ջերմամեկուսացում, տանիքների և շքամուտքի պատուհանների փոխարինում:
Շահառու է նշված շենքերի մոտ 320 բնակիչ:
Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան շենքերում տարեկան կտրվածքով կապահովվի 50-60 % էներգախնայողություն` էապես կրճատելով բնակիչների կոմունալ վճարները: Ծրագրի շահառու է վերոնշյալ շենքերի մոտ 320 բնակիչ:
Ծրագիրն իրականացնելու համար ներդրվում է շուրջ 115 մլն դրամ , որից պետական ներդրումը կազմում է 69 մլն: