Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծաղիկներ և շնորհավորագիր Լենա Անթառանյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
04.08.2020
Ծաղիկներ և շնորհավորագիր Լենա Անթառանյանին`
ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
Լոռու մարզպետն այսօր հյուրընկալել էր լոռեցի սիրված բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ, Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանին՝ շնորհավորելու ծննդյան 70 ամյակի կապակցությամբ և ևս մեկ անգամ շեշտելու՝ Լոռին արվեստի ու մշակույթի ոլորտում առաջիններից է նաև նման գործիչներ ունենալու շնորհիվ:
Գրեթե ողջ գիտակցական կյանքը նվիրելով գրքին ու գրականությանը, մեր ժառանգած հարուստ ավանդները սերունդներին փոխանցելու գործին՝ Լ. Անթառանյանն իր անսպառ եռանդով ու մեծ ոգևորությամբ կարողացել է սերունդներին սովորեցնել տեսնել ու գնահատել միայն գեղեցիկը, բարին, լուսավորը:
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը ևս իր հերթին շնորհավորանքի խոսքեր հղեց սիրված բանաստեղծուհուն, նշելով՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանն այն եզակի հյուրընկալ վայրերից է, որտեղ կարելի է կտրվել բոլոր հոգսերից և ձուլվել բնությանն ու գրականությանը: Այս ամենը, իհարկե, անհնար կլիներ, եթե չլիներ ամենակարևորը՝ Լ. Անթառանյանի սերը, նվիրվածությունն ու հոգատարությունը ամենքի ու ամենի նկատմամբ:
Հանդիպումն ավարտվեց փոխադարձ շնորհակալանքի խոսքերով ու Գ. Մարկոսյանի կողմից սիրված բանաստեղծուհու բանաստեղծության ասմունքով: