Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.07.2020

 Հարգելի՛ երկաթուղայիններ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեզնից յուրաքանչյուրն իր մեծ ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն զարգացման ու կայացման գործում: Տասնամյակներ շարունակ հայ երկաթուղայինները՝ նրանց շարքերում լոռեցիները, աչքի են ընկել աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական հմտություններով, տոկունությամբ:
Երկաթուղին, համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը, այսօր՝ առավել քան երբևէ, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է. մենք հետևողականություն ենք ցուցաբերում երկաթուղային համակարգի հետագա արդիականացման, մատուցած ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ:
Մեր երկրի համար շատ կարևոր է երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների շարունակական աճը, ինչը նկատելի է հատկապես վերջին տարիներին: Եվ հենց այս համատեքստում գերակա է դառնում սպասարկման որակի շարունակական բարելավումը՝ անձնակազմի վերապատրաստումների, ծառայությունների որակի բարձրացման միջոցով:
Համոզված եմ, հետևողական ջանքերի շնորհիվ այս ոլորտում ևս կարճ ժամանակամիջոցում կարելի է հասնել լուրջ հաջողությունների:
Կրկին շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում եմ քաջառողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-05 16:41:38