Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ասֆալտապատման աշխատանքներ՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերում
29.07.2020
Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերում այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացվի համայնքային ճանապարհների ասֆալտապատում՝ ընդհանուր առմամբ շուրջ 1 կմ 120 մ հատվածում:
Արդյունքում կբարեկարգվեն հիմնականում բնակավայրերի մանկապարտեզ, դպրոց, եկեղեցի, բուժհաստատություն տանող ճանապարհներն ու հարակից տարածքները:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 55 մլն 626 հազար դրամ, որից ավելի քան 30 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է:
Շահառու են համայնքի բոլոր բնակիչները` մոտ 9000 մարդ: