Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արյան պաշարները համալրելու կոչին արձագանքել է Լոռու մարզպետարանը
28.07.2020
Արյան պաշարները համալրելու նպատակով դոնորներ հավաքագրելու Լոռու մարզային արյան փոխներարկման կայանի կոչին անմիջապես արձագանքել է Լոռու մարզպետարանը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն առաջինն է ներկայանում՝ որպես դոնոր: Նրա օրինակին հետևում են նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Դոնոր լինելու ցանկություն են հայտնել նաև մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզային ենթակայության հիմնարկների աշխատակիցները:
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնում կայանի տնօրեն Հայկանուշ Մարգարյանին, աշխատակազմին արհեստավարժ մոտեցման համար և հույս հայտնում, որ շատ կամավորներ կներգրավվեն այս մարդասիրական գործում: