Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կիրականացվի 9 բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացում, շքամուտքի դռների և պատուհանների փոխարինում նորերով
27.07.2020
Վանաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի կիրականացվի նաև «Համայնքի ԲԲՇ-ների ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» ծրագիրը: Նախատեսվում է համայնքի դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Տիգրան Մեծի 34 (34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5), 59, 77, և Վարդանանց 23, 82 շենքերի արտաքին պատերի, տանիքների ջերմամեկուսացում, շքամուտքի դռների և պատուհանների փոխարինում նորերով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 587 մլն 163 հազար դրամ, որից ավելի քան 381 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, 144 մլն 840 հազարը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, մնացածը՝ համայնքի:
Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան շենքերում տարեկան կտրվածքով էապես կկրճատվեն բնակիչների կոմունալ վճարները, կբարելավվի շենքերի արտաքին տեսքը, կավելանա շենքերի շահագործման ժամկետը:
Շահառու է մոտ 450 ընտանիք: