Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախթալա համայնքը երկրորդ տարին անընդմեջ մեծ թվով ծրագրեր է իրականացնում

27.07.2020


Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ախթալա խոշորացված համայնքում մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ուղեկցությամբ հետևում է 2020թ.–ի մեկնարկած սուբվեցիոն ծրագրերի ընթացքին:
Այստեղ այս տարի իրականացվող ծրագրերից է Շամլուղ և Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ նախահաշվային արժեքով ավելի քան 21 մլն դրամ է, որից շուրջ 9 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է: Նախատեսվում է կատարել ներքին հարդարման աշխատանքներ, տեղադրել մետաղապլաստմասե պատուհաններ, փոխել արտաքին դուռը, սալիկապատել հատակը, վերանորոգել աստիճանները, կառուցել թեքահարթակ, վերանորոգել ինժեներական ցանցը և այլն:
Ծրագիրը բնակավայրերի համար մեծ կարևորություն ունի. միջոցառումների անցկացման համար բնակիչներն այլևս ստիպված չեն լինի տարածքներ վարձակալել այլ համայնքներում:
Ծրագրերից հաջորդը Ախթալա բնակավայրի՝ 2 և Շամլուղի՝ 1 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումն է(ծրագրի ընդհանուր բյուջեն 40.540 մլն դրամ է, որից 24 մլն դրամը կներդրվի պետական միջոցներից): Այսպիսով՝ համայնքում բազմաբնակարան շենքերի տանիքների վերանոգորման հարցը լիովին լուծված կլինի:
Բնակիչներն իրենց երախտագիտությունն են հայտնում մարզի ղեկավարին և համայնքապետին. երկար են սպասել այս ծրագրին:
Ճոճկան բնակավայրում բուռն թափով է ընթանում նաև նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգումը(ծրագրի ընդհանուր բյուջեն 45.730 մլն դրամ է, որից 27 մլն դրամը կներդրվի պետբյուջեից): Նախատեսվում է մասնակի նորոգել մանկապարտեզի տանիքը և 2-րդ հարկը. կփոխվեն դռները և պատուհանները, կկառուցվի անցումային սրահ մանկապարտեզի մասնաշենքի և խոհանոցային հատվածի միջև, հատակը կլամինապատվի, որոշ հատվածներում կսալիկապատվի, կկատարվեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում այստեղ կբացվի երրորդ խումբը՝ սաների թիվը 80-ից կհասնի 110-ի:
Այս տարի սուբվենցիոն միջոցներով ՃոՃկան բնակավայրի մշակույթի տան համար նաև գույք ձեռք կբերվի:
Մարզի ղեկավարն իր դրական գնահատականն է հնչեցնում Ա. Թամազյանի՝ համայնքային խնդիրների լուծման նկատմամբ ունեցած ջանացավ մոտեցման հետ կապված:
-Համայնքը երկրորդ տարին անընդմեջ բավականին մեծ թվով ծրագրեր է իրականացնում և լուրջ վերահսկողություն տանում աշխատանքների նկատմամբ, ինչը ողջունելի է: 2020թ. ծրագրերի շրջանակներում տարվող շինաշխատանքները դեռևս սկզբնական փուլում են: Վերահսկողություն պետք է իրականացնի և՛ մարզպետարանը, և՛ համայնքապետարանը, որպեսզի որակի և ժամկետների հետ կապված խնդիրներ չունենանք: Մեր մոտեցումը սուբվենցիոն ծրագրերի առումով այն է, որ աշխատանքներն իրականացվեն ամբողջությամբ, որպեսզի երկար ժամանակ այդ ոլորտներին այլևս չանդրադառնանք: Ախթալա համայնքը կոնկրետ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, ինչը ևս ողջունելի է,-ասում է մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38