Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շուրջօրյա ջրամատակարարում՝ Եղեգնուտում
24.07.2020
Եղեգնուտ համայնքի Կառնուտ ջրագիծը (մոտ 700 գծամետր), որը կառուցվել է դեռևս 1980 թվականին և այժմ գտնվում է խիստ անմխիթար վիճակում, այս տարի կվերանորոգվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում էապես կնվազի ջրի կորուստը` ապահովելով շուրջօրյա ջրամատակարարում:
Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 8 մլն 500 հազար դրամ, որից շուրջ 5 դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը՝ համայնքային ներդրումն է:
Շահառու է մոտ 100 տնտեսություն: