Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շուրջօրյա ջրամատակարարում՝ Շամուտ բնակավայրում
17.07.2020
Թումանյան խոշորացված համայնքի Շամուտ բնակավայրի դպրոցը, նախակրթարանը և թվով 51 տնային տնտեսություն այս տարի կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ. կհիմնանորոգվի խմելու ջրի արտաքին ցանցը: Նախատեսվում է բնակավայրը սնուցող ընդհանուր մոտ 3 կմ երկարությամբ պողպատե խողովակները փոխարինել պոլիէթիլենային խողովակներով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 15 մլն դրամ, որից շուրջ 10 մլն դրամը՝ կհատկացվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է:
Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 240 մարդ: