Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին «Մնա տանը-եղիր առողջ» խորագրով մրցույթի հաղթողները
15.07.2020
«Մնա տանը-եղիր առողջ» խորագրով ֆիզկուլտուրային համալիր վարժությունների տեսաձայնագրությունների մրցույթում հաղթող ճանաչված 3 դպրոցականներ այսօր արժանացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրին, իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից՝ գավաթների: Պարգևները Վանաձորի թիվ 28 և թիվ 23 հիմնական դպրոցների 6-րդ դասարանների աշակերտուհիներ Անի Հակոբյանին և Վիկտորիա Շեկյանին հանձնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը՝ մարզի ղեկավարի և իր անունից մաղթելով նորանոր նվաճումներ:
Մյուս մրցանակակրի՝ Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Սեյրան Կարապետյանի պարգևները կհանձնվեն դպրոցում:
Մրցույթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անց էր կացվել միջին դասարանների(5-9-րդ) աշակերտների շրջանում: Լոռու մարզից մասնակցել էր 103 դպրոցական: