Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն է ցուցաբերվել անասնապահության զարգացմանն ուղղված բոլոր օղակների բարելավմանը՝ հեռագնա արոտավայրերից մինչև անասնաբուժական կետեր և կաթի վերամշակում

15.07.2020

  Հուլիսի 14-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը շրջայց կատարեցին՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում մարզում իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու, ծրագրի արդյունքները դիտարկելու նպատակով:
Նրանք եղան «Տարոն Մաթևոսյան» ԱՁ կաթի վերամշակման արտադրամասում, Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի անասնաբուժական կետում, Տաշիր համայնքի՝ Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին գտնվող Վահան Գրիգորյանի «Առաջատար ֆերմայում», որոնց ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ընդլայնելու գործունեությունը, ինչպես նաև շրջայց կատարեցին Մեծավան համայնքի Պաղաղբյուր բնակավայրում, որտեղ ևս ծրագրի շնորհիվ բարելավվել են ենթակառուցվածքները՝ կառուցվել են ջրախմոց, դեպի հեռագնա արոտներ տանող ճանապարհը, հովվի կացարան, մակատեղի:
-Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ աջակցություն է ցուցաբերվել անասնապահության զարգացմանն ուղղված բոլոր օղակների բարելավմանը՝ հեռագնա արոտավայրերից մինչև անասնաբուժան կետեր և կաթի վերամշակում: Այս մոդելը ընդօրինակելի կարող է լինել մարզի այլ համայնքների համար ևս: Կարևոր է նաև, որ ծրագրի շահառուները կարողացել են օգտվել նաև գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերից՝ այդպիսով ավելի ընդլայնելով իրենց գործունեությունը,-ասում է մարզի ղեկավարը և հույս հայտնում, որ համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարի:
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից և իրականացվում է Լոռու մարզպետարանի հետ գործընկերությամբ:
Այցի մանրամասները տեսանյութով՝ առաջիկայում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:51:58