Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռի-Մազանդարան քույր մարզերի աշխատանքային խմբերն սկսում են աշխատանքը
15.07.2020
Լոռու մարզի և վերջինիս քույր մարզ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան նահանգի միջև այսօր տեղի ունեցավ տեսակապի միջոցով հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Մազանդարանի փոխնահանգապետ Հասան Խեյրիյանփուրը, երկու կողմերի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Իր և մարզի ղեկավարի անունից ողջունելով քույր մարզի ներկայացուցիչներին՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ նախորդ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իր նախագահությամբ Լոռու մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և մարզի մի շարք գործարարների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով համագործակցությունը տեղափոխել առավել գործնական հարթակ:
-Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ մարզի ղեկավարի դիրքորոշումը մարզում իրականացվող ներդրումներին աջակցելու, երկկողմ գործարար կապերի հաստատման, առևտրային փոխշահավետ համագործակցության առումով,-ասաց փոխմարզպետը՝ նաև նշելով, որ իրանական կողմին է փոխանցվել մարզի գործարարների, արտադրատեսակների ցանկը, կոնտակտային տվյալներ՝ հետաքրքրության դեպքում փոխշահավետ համագործակցություն ստեղծելու նպատակով և նույնը ակնկալում են քույր մարզից:
Պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև արտակարգ դրության ավարտին և համավարակի տարածման վտանգի մեղմման պարագայում կողմերի պատվիրակությունների փոխայցելություններ իրականացնել, կգործուղվեն նաև լրագրողական խմբեր երկու մարզերի արտադրական և զբոսաշրջային պոտենցիալի բացահայտմանն ուղղված տեսանյութերի պատրաստման նպատակով: