Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու պատմամշակութային վայրերը՝ ավելի մաքուր ու գրավիչ
14.07.2020
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի 36 անդամները Լոռու մարզում էին՝ մեր մարզի պատմական նշանակություն ունեցող համալիրները աղբից ազատելու համար:
Լոռու մարզպետարանն աջակցել է աշխատանքների կազմակերպմանը, համայնքները աղբահանության մեքենաներ են տրամադրել:
Հաղպատ, Սանահին, Քոբայր, Լոռի Բերդ ,Օձունի վանք ու մինչև Հոռոմայր տանող ճանապարհը զբոսավարները մաքրել են՝ այն հույսով, որ տեղացիները ունեցածը պահելու և հատկապես՝ մաքո ՛ւր պահելու գործում կմիավորվեն, իրենց ջանքերն էլ իզուր չեն անցնի:
Ավելի գրավիչ, մաքուր ու գեղեցիկ Հայաստան ունենալու համար կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը: Նախաձեռնությունը միտված է՝ բնակիչներին ևս մեկ անգամ հիշեցնելու՝ սա մեր բոլորի տունն է. հենց ա՛յս գիտակցումով պետք է առաջնորդվենք:
Կարևորելով համագործակցության նմանատիպ մոդելի կիրառումը հատկապես այսպիսի կարևոր հարցում՝ Լոռու մարզպետարանը հույս է հայտնում, որ այսօրինակ նախաձեռնությունները վարակիչ կլինեն նաև մյուսների համար՝ ակնկալելով, որ մոտ ապագայում կունենանք մաքրամաքու՛ր զբոսաշրջային վայրեր, մաքու՛ր Լոռի, մաքու՛ր Հայաստան: