Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շուրջ 518 մլն դրամ՝ մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար

14.07.2020

Լոռու մարզպետարան- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության արդյունքում մարզի 14 համայնքում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն:
Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում:
Նպատակը՝ առողջ ապրելակերպի, մարզական կյանքի ակտիվության խթանումն ու մասսայական-մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Առաջիկայում կմեկնարկեն մարզադաշտերի կառուցման աշխատանքները:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 518 մլն դրամ է: Գումարի 10 տոկոսի չափով ներդրում կկատարեն համայնքները:
Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են հետևյալ համայնքները. Օձուն
Դսեղ,Ջրաշեն,Սպիտակ,Ստեփանավան,Գյուլագարակ,Լեռնապատ,Տաշիր,Շիրակամուտ,Մեծավան,Ախթալա,Շնող,Գուգարք,Ալավերդի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23