Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուֆ քարով կնորոգվեն շուրջ 6.8 կմ երկարությամբ համայնքային ճանապարհներ

07.07.2020

Նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն համայնքում իրականցված տուֆ քարի միջոցով ճանապարհի սալարկման հաջողված ծրագիրը ընդօրինակելի դարձավ ոչ միայն մարզի, այլև հանրապետության մի շարք այլ համայնքների համար: Այս տարի տուֆ քարով ճանապարհի բարեկարգման ծրագրեր կիրականացնի Լոռու մարզի 7 համայնք. ընդհանուր առմամբ այս մեթոդով կհիմնանորոգվի 6.8 կմ ճանապարհ:
Բազում համայնքում հողածածկ մակերեսների տուֆ քարով սալարկում կիրականացվի 2-րդ, 3-րդ, 7-րդ փողոցներում, 1-ին և 5-րդ փողոցների 1-ին նրբանցքներում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 28 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամը համայնքային ներդրումն է: Հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը մոտ 800 գծմ է:
Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 1900 մարդ:
Մեծավան համայնքում նույն սկզբունքով կնորոգվի Կոմիտասի փողոցի 600 մետր երկարությամբ հատվածը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 21 մլն դրամ, որից ավելի քան 9 մլն դրամը համայնքային ներդրումն է: Ծրագրի շահառու է բնակավայրի շուրջ 6000 բնակիչ:
Հարթագյուղ համայնքում «Փողոցների կառուցման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում տուֆ քարով կհիմնանորոգվի համայնքի գերեզմաններ տանող ճանապարհի շուրջ 320 գծմ հատվածը:
Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 16.602 հազար դրամ, որից 7մլն 471 հազարը դրամը համայնքային ներդրումն է:
Ծրագրի հիմնական շահառու է համայնքի ողջ բնակչությունը` 1300 մարդ:
Արևաշող համայնքում տուֆ քարի միջոցով կնորոգվեն «Յազիկ» թաղամասի երկու փողոցները՝ 915 մ և 96 մ երկարությամբ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 40 մլն 524 հազար դրամ, որից ավելի քան 5 մլն դրամը համայնքային ներդրումն է, 11 մլն 760 հազար դրամը ներդրվել է բարերարի կողմից, իսկ մնացած մասը կֆինանսավորվի պետբյուջեից:
Ծրագրի շահառու է համայնքի շուրջ 3000 բնակիչ:
Ջրաշենում իրականացված հաջողված ծրագիրը ոգևորել է համայնքին ճանապարհի նոր հատվածներ ընդգրկելու աշխատանքներում. այս տարի նախատեսվում է հիմնանորոգել 8-րդ փողոցի 370 մետր և 10-րդ փողոցի 200 մետր երկարությամբ հատվածները ևս: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 21 մլն 794 հազար դրամ, որից 10 մլն 897 հազար դրամը համայնքային ներդրումն է:
Շահառու է համայնքի շուրջ 400 տնտեսություն:
Ախթալա համայնքի «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում մասնակի նորոգման, ասֆալտապատման և տուֆապատման միջոցով» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 124 մլն 996հազար դրամ, որից 56 մլն 248 հազար դրամը համայնքային ներդրումն է: Նախատեսվում է ասֆալտապատել Ախթալա բնակավայրի Շահումյան և Սպանդարյան փողոցները, տուֆ քարով կսալարկվեն Ճոճկան բնակավայրի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 14-րդ և 16-րդ փողոցները:
Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 4700 մարդ:
Արջուտ համայնքում տուֆ քարով կսալարկվի 1400 մետր երկարությամբ փողոց՝ ծառայելով համայնքի շուրջ 1300 բնակիչների:
Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 49 մլն 880 հազար դրամ, որից 18 մլն 947 հազար դրամը համայնքային ներդրումն է, 3 մլն 500 հազար դրամը կներդրվի բարերարի, իսկ գումարի մնացած մասը կֆինանսավորվի պետական միջոցներից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53