Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում ավարտվել է ևս 6 ծրագիր

07.07.2020

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացվող «Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի» նիստում այսօր արձանագրվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում այս տարի մարզում իրականացվող ևս 6 ծրագրի ավարտ:
Հաջողությամբ իրականացվել են Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման, Դարպաս համայնքի գերեզմանատան ցանկապատման, տարածքի բարեկարգման, Ձորագետ համայնքի խաղահրապարակի վերականգնման, բարեկարգման, ինչպես նաև Սարալանջ համայնքի խաղահրապարակի կառուցման և ցանկապատման աշխատանքները:
-Տաշիր և Մեծավան համայնքներում իրականացված ծրագրերի շրջանակներում համագործակցել ենք «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ, և արդյունքում ունենք փայլուն կերպով իրականացված 3 ծրագիր: Նախատեսում ենք հիմնադրամի հետ համագործակցել նաև այլ ծրագրերի շրջանակներում: Ինչ վերաբերում է Դարպասում, Ձորագետում և Սարալանջում իրականացված ծրագրերին, ապա շատ կարևոր է, որ համայնքները, այլ միջոցեր ևս ներգրավելով, իրականացրել շատ ավելին, քան նախատեսված է եղել,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը՝ կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը հենց փոքր գյուղական համայնքներում:
Ի դեպ, մարզում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում այս տարի ներգրավվել է 174 մարդ: Ծրագրերի ընդհանուր արժողությունը 21 մլն դրամ է:
Հիշեցնենք, որ այս տարի մարզում իրականացվող 14 ծրագրից ևս 2-ը՝ «Անտառամուտ համայնքի ակումբի շենքի վերանորոգում» և «Եղեգնուտ համայնքի գյուղամիջյան հուշաղբյուրի վերանորոգման, խաղահրապարակի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» ծրագրերը, ավարտվել էին նախորդ շաբաթ:
Ընթացքի մեջ գտնվող 6 ծրագրից 5-ը կավարտվի այս ամսվա վերջին, 1-ը՝ օգոստոսին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59