Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռի Բերդ համայնքը սուբվենցիոն միջոցներով ձեռք կբերի գյուղգործիքներ
06.07.2020
Լոռի Բերդ համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվող հերթական ծրագիրը համայնքի կարիքների համար գյուղգործիքների ձեռքբերումն է:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 10 մլն դրամ, որից 5 մլն դրամը համայնքային ներդրումն է:
Նախատեսվում է ձեռք բերել 2 կախովի և մեկ ազոտային գութան, կախովի սրսկիչ, սկավառակային տափան և հիդրավլիկ մամլիչ, ինչի արդյունքում մշակվող հողատարածքները կավելաան մոտ 600 հեկտարով:
Ծրագրի շահառու է համայնքի շուրջ 300 տնտեսություն: