Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կվերանորոգվեն Ուռուտ և Ագարակ բնակավայրերի համայնքային կենտրոնները
01.07.2020
Լոռի Բերդ խոշորացված համայնքն այս տարի ամենաշատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացրած համայնքներից է: Համայնքում այս տարի իրականացվելիք 10 ծրագրերից են «Ուռուտ բնակավայրի համայնքային կենտրոնի արտաքին պատերի ամրացում, ներքին հարդարումը» և «Ագարակի համայնքային կենտրոնի շենքի ճակատային մասի և 1-ին հարկի կապիտալ նորոգումը»:
Ծրագրի շնորհիվ կլուծի բնակիչների ակտիվ հանգստի կազմակերպման խնդիրը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ացնկացնել տարբեր միջոցառումներ` զերծ մնալով ավելորդ ֆինանսական ծախսերից:
«Ուռուտ բնակավայրի համայնքային կենտրոնի արտաքին պատերի ամրացում, ներքին հարդարում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 12 մլն դրամ, որից 7 մլն դրամը` համայնքային ներդրումն է: Այս ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են շենքի արտաքին պատերի ամրացման և ներքին հարդարման աշխատանքներ:
Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 1100 մարդ:
«Ագարակի համայնքային կենտրոնի շենքի ճակատային մասի և 1-ին հարկի կապիտալ նորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 11 մլն դրամ, որից 7 մլն դրամը` համայնքային ներդրումն է, մնացած մասը կֆինանսավորվի պետբյուջեից:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են շենքի ճակատային մասի և առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 1250 մարդ: